Չափազանց նիհար մոդելների գեղեցկությունը կորցրել է իր ուժը
Ներկայիս նորաձևության բիզնեսը ոչ ստանդարտ թեկնածուների համար նոր դռներ է բացել և փոփոխել իր առաջնահերթությունները: Այժմ նաև լավ ախորժակ ունեցող աղջիկները կարող են իրենց ուժերը փորձել նորաձևության աշխարհում, իսկ դրան հակառակ՝ չափազանց նիհար գեղեցկուհիներն արդեն ստիպված կլինեն լքել այն:
Իտալիայից, Իսպանիայից և Իսրայելից հետո արդեն Ֆրանսիայում մայիսի 6-ին ուժի մեջ մտավ մի օրենք, որով գործատուներին արգելվում է աշխատանքի ընդունել չափազանց նիհար մոդելների:
Այժմ արդեն աղջիկներ աշխատանքի ընդունվելուց առաջ պարտավոր են բժշկական համապատասխան փաստաթուղթ ներկայացնել: