Կարմիր խաչը Ուկրաինայի հարավ-արևմուտքում հաշվել է 2.8 մլն փախստականներ
Ավելի քան 2.8 մլն մարդ է հեռացվել հակամարտության գոտուց` Ուկրաինայի հարավ-արևմուտքում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջոցով: Այս մասին գրում է «interfax.ru»-ն:
«Այսօր Ուկրաինայում կան ավելի քան 1.5 մլն ներքին տեղահանվածներ: Նրանց օգնելը Ուկրաինայի կարմիր խաչի գլխավոր նպատակն է: Բացի դա, 1.2 մլն մաիդ էլ հակամարտության հենց սկզբում է տեղափոխվել ՌԴ, իսկ 100-120 հազար մարդ էլ գնացել է Բելառուս»,-ասել է Դմիտրի Մուհամեդիևը:
Նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում սկզբից ի վեր ակտիվորեն համագործակցում են և օգնում տեղահանվածներին ու վիրավորներին հակամարտության գոտում: Նա նաև նշել է, որ ներկայումս հակամարտության գոտում կա շուրջ 5 մլն մարդ: