«Google»-ը 438 մլն ռուբլի տուգանք է վճարելու
«Google»-ը Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը 438 մլն ռուբլի տուգանք է վճարելու: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Մենք համոզված ենք, որ կատարման առումով հնարավորություն կտա զարգացնել բջջային ծրագրերի ապահովման մրցակցային շուկան՝ ի օգուտ սպառողների»,- ասել է Ռուսաստանի Հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Ալեքսեյ Դոցենկոն:
Ըստ նրա մրցակցության մասին օրենը պետք է հավասարաչափ կիրառվի բոլոր ընկերությունների վրա, որոնք որևէ բան են մատակարարում Ռուսաստանին, այդ թվում անդրազգային ընկերությունները:
Հակամենաշնորհային ծառայությունը խախտում է հայտնաբերել «Google»-ի գործունեության մեջ, ինչը հետևանքով էլ նման որոշում է կայացվել: