Պաղեստինյան խնդիրը առանց Ռուսաստանի լուծել հնարավոր չէ. Աբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պաղեստինյան խնդիրը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Անհնար է լուծել պաղեստինյան խնդիրը առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Մենք միշտ խոսել ենք այդ մասին, այդ թվում բոլոր միջազգային ձևաչափերում»,- ասել է նա:
Ըստ Աբասի, Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ այն է, որ պետք է ստեղծվի անկախ պաղեստինյան պետություն:
«Եվս մեկ անգամ ես պատրաստ եմ կրկնել ձեզ համար, որ մենք ձգտում ենք ստանալ ձեր աջակցությունը. մենք միշտ խոսել ենք այդ մասին: Ռուսաստանը մեզ պետք է, որպեսի մենք նորից նույն դիրքերը ստանանք, և ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Աբասը: