Վերջին 5 տարիների ընթացքում Հյուսիսային Կովկասում կանխվել է ավելի քան 300 ահաբեկչության դեպք
Ռուսաստանում ահաբեկչական հանցագործությունների թիվը նվազել է 10 անգամ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Ալեքսեյ Պոպովի վերջին տարիներին կայուն ձևով նվազում են ահաբեկչությունները ՌԴ-ում:
«Այս ամենը արդյունք է համալիր կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական գործողությունների»,- ասել է նա:
Բացի դա, նա նշել է նաև, որ վերջին 5 տարիների ընթացքում Հյուսիսային Կովկասում կանխվել է ավելի քան 300 ահաբեկչության դեպք: