«Եվրատեսիլ 2017»-ի ընթացքում ոստիկանություն է դիմել 12 օտարերկրացի
Կիևում «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի անցկացման ընթացքում իրավապահ մարմիններին են դիմել 12 արտերկրացի: Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը:
Նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է խուսափել բիրտ խախտումներից:
«Եվրատեսիլ 2017»-ի երգի մրցույթի ապահով անցկացումն իրականցնում են շուրջ 10 հազար ոստիկան, ինչպես նաև Ազգային գվարդիայի շուրջ 3 հազար ներկայացուցիչ: