Եվրամիությունն ընդունել է Ուկրաինային առանց վիզայի համակարգ տրամադրելու մասին որոշումը
Եվրամիության խորհուրդն այսօր ընդունել է Ուկրաինային առանց վիզայի համակարգ տրամադրելու որոշումը: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը` հղում տալով երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:
«Եվրամիության նախարարների խորհուրդը քիչ առաջ վերջնական որոշում է կայցրել մեզ` Ուկրաինայի քաղաքացիներին, առանց վիզայի համակարգ տրամադրելու մասին»,- հայտարարել է Պորոշենկոն, հավելելով, որ մայիսի 17-ին Ստրասբուրգի Եվրախորհրդարանում կստորագրվի համապատասխան օրենսդրական ակտ:
Պորոշենկոյի խոսքով` այն բանից հետո, երբ որոշումը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական ամսագրում, այն ուժի մեջ կմտնի: