ԱՄՆ-ում զայրացել են Լավրովի և Թրամփի հանդիպմանը լրագրողների բացակայությունից
Ամերիկայի Միացյալ Նահանգներում լրատվամիջոցները վիճում են, թե արդյոք թույլատրելի է ցուցադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման լուսանկարը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Politico»-ին:
Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպմանը մամուլի ներկայացուցիչներ չեն եղել, սակայն թույլատրել են ներս մտնել երկու անձնական լուսանկարիչների՝ Թրամփի և Լավրովի լուսանկարիչներին: Ռուսական լուսանկարում, որտեղ Թրամփը սեղմում է Լավրովի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ձեռքը, հրապարակվել են ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ամերիկյան կողմն արձանագրային լուսանկար չի հրապարակել:
Մի շարք ամերիկացի լրագրողներ զայրացել են, որ իրենց թույլ չեն տվել հանդիպումը լուսաբանել: