Հին աշխարհամասի ամենաազդեցիկ առաջնորդները սեփական զավակներ չունեն
Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո եվրոպական առաջնորդների շրջանում մեկ այլ ուշագրավ պատկեր է ձևավորվում՝ փաստացի, Եվրոպայի գերտերությունների առաջատար եռյակի առաջնորդները, չնայած ունեն ընտանիք, բայց չունեն սեփական երեխաներ:
Այսպես, Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ.Մեյը, իսկ այժմ նաև Ֆրանսիայի նախագահ Է.Մակրոնը, թեպետ ամուսնացած են, նրանց կողակիցներն ունեն երեխաներ նախորդ ամուսնություններից, բայց Հին աշխարհամասի ամենաազդեցիկ առաջնորդները սեփական զավակներ, այնուամենայնիվ, չունեն:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք