Ընտրակաշառքն այս պահին Հայաստանում աշխատող միակ ու արդյունավետ քաղաքական ծրագիրն է
Ընտրակաշառքն այս պահին Հայաստանում աշխատող միակ ու արդյունավետ քաղաքական ծրագիրն է, ու միակ փոխշահավետ պայմանագիրը ՀՀ քաղաքացի-ընտրողի ու քաղաքական ուժի միջև:
Եվ եթե որևէ քաղաքական ուժ, իրեն հասանելի ձևերով կամ ձևակերպումներով գնում է ընտրակաշառքի, այսինքն ընտրողին առաջարկում է փոխշահավետ պայմանագրի իր տարբերակը, դա սովորական քաղաքական պրագմատիզմ է, քաղաքական հաշվարկ, որի համար պետք է տվյալ քաղաքական ուժին ոչ թե քարկոծել, այլ մի բան էլ խոստովանել արագորեն քաղաքական իրավիճակին հարմարվելու ու սեփական զինանոցով հանդես գալու ունակությունը:
Այս պահին մենակ չեմ հասկանում այն հիստերիկ մեթոդոլիգիան, որով ԵԼՔ-ը փորձում է հերքել ընտրողի հետ փոխշահավետ պայմանագրի սեփական տարբերակը առաջարկելու փաստը: Երևի պատճառը «ընտրակաշառք» վարկաբեկված եզրույթն է, բայց մեծ հաշվով տնտեսական զարգացման հնգամյա ծրագիրն էլ ընտրակաշառք չի՞, ուղղակի ոչ-քեշ տարբերակով ու ավելի երկաժամկետ կտրվածքով:
Նենց որ կարծում եմ ընտրակաշառք երևույթը մեզ մոտ ոչ թե պետք է ապարդյուն փորձել արմատախիլ անել, այլ ուղղակի վերաիամստավորել: Դրանից հետո գուցե լուրջ տրանսֆորմացիաներ լինեն քաղաքական ուժ-ընտրող հարաբերությունում:
Վլադ Հովհաննիսյան. Ֆեյսբուք