Էրդողանը հույսեր է փայփայում՝ ԱՄՆ-ի հետ կապված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ի որոշումը՝ Սիրիայի քրդերին զինելու հարցով, կփոփոխվի, երբ ինքն այցելի Վաշինգտոն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հատնել է, որ «ցանկանում է հավատալ նրան, որ Թուրքիայի դաշնակիցները կանգնած կլինեն Անկարայի կողքին, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությունների»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն և նրա բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես սպասվում է, տեղի կունենան այս շաբաթ:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ի որոշումը «ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև ճգնաժամ է»: