Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովի կառավարությունը հրաժարական է տվել, այն ընդունել է պաշտոնից հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ելիսեյան պալատի տեղեկությանը:
«Կապված նրա հետ, որ Սահմանադրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, հանրապետական ավանդույթի համաձայն՝ ես պատիվ ունեմ հաղորդելու իմ և իմ կառավարության հրաժարականի մասին»,- ասել է Կազնյովը:
Ֆրանսուա Օլանդը, ինչպես նշվում է, ընդունել է կառավարության հրաժարականը:
Ավելի վաղ նա հայտնել էր Էմանուել Մակրոնի նախագահական լիազորություններին անցնելու օրը՝ մայիսի 14: