Առողջացի՛ր, տիկին Փոստանջյան
Երևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանը լավագույնս ապացուցեց այն պնդումը, որ քաղաքականությամբ չզբաղվելու դեպքում քաղաքականությունն ինքը կզբաղվի քեզանով: Այս օրերին Զարուհու դրսևորած ակտիվությունը դժվար է անվանել նախընտրական քարզարշավ, քանի որ այն ավելի շատ բարի մաղթանքների ու հայրենասիրական պոռթկումների ամբողջություն էր:
Ինչևէ, այսօր Զարուհի Փոստանջյանն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Փոստանջյանի խոսքից ակնհայտ երևում է, որ Արևմտյան Հայաստանի սառը օդը լավ չի անդրադարձել Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավարի վրա: Վերջինս նշել է. «Ապրիլի 2-ի ընտրությունները արդար, հավասար, թափանցիկ չեն եղել: Իսկ «Ելք»-ը վերցրեց մանդատները` լեգիտիմացնելով այս ընտրությունները: Նրանք չդիտարկեցին տեղամասից դուրս ընտրական գործընթացները: «Ելք»-ը քննությունը լիարժեք չհանձնած` ձախողեց այս երկրորդ փուլը»:
Զարուհին շարունակում է ջուրծեծոցին: Հայաստանի քաղաքական շիզոֆրենիայի համահիմնադրի խոսքերին կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չխոսեր ձախողումից:
Մայիսի 14-ին հստակ կուրվագծվի, թե «Ելք»-ը որքանո՞վ է ձախողել, բայց Փոստանջյանը ավելի լավ կաներ մտածել համազգային խայտառակությունից խուսափելու մասին, երբ մայիսի 15-ին կհրապարակվեն ընտրությունների արդյունքները:
Այլ հարց է թե ինչպես և ում մեղադրելով է քողարկելու սեփական պարտությունը:
Երկիր Ծիրանիի ամենամեծ սխալն այս ընտրություններում եղավ այն, որ ամբողջ ընթացքում փորձեց ցեխ շպրտել Ելք-ի վրա: Դե իսկ Փոստանջյանին մնում է մաղթել շուտափույթ ապաքինում:
Անուշիկ Աբգարյան. Ֆեյսբուք