Օբաման պատմել է կնոջ հետ զգեստապահարանի տեղի պայքարի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տնից տեղափոխվելուց հետո ստիպված է լինում պայքարել լրացուցիչ տարածքի համար զգեստապահարանում և սովորել օգտվել սուրճի մեքենայից: Այս մասին «Seeds & Chips»-ի ժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում Միլանում հայյտնել է Օբաման: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Օբամայի խոսքը կոնֆերանսին, որտեղ քննարկվել են սննդի ոլորտում ներդրումները և խնդիրները, նվիրված էր ծովի մակարդակի բարձրացման հարցին գլոբալ տաքացման ֆոնին: Նա նաև պատմել է իր կյանքի մասին այն բանից հետո, երբ լքել է նախագահի պաշտոնն ու Սպիտակ տունը:
Բարաք Օբամայի խոսքով՝ ժամանակի մեծ մասը նա նվիրում է իր երրորդ գրքին: Բացի այդ, նա սովորում է ինքնուրույն սուրճ եփել և Միշելի հետ կռվում է ընդհանուր զգեստապահարանում իր իրերի տեղերի համար: