Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Գերմանիայում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թրամփի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները կհանդիպեն այս տարվա հուլիսին Գերմանիայում՝ «G20»-ի ժամանակ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Լավրովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցում հաստատել են, որ կհանդիպեն «G20»-ի գագաթաժողովի հարթակում: ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ բանակցություններում խոսք է եղել, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես են ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող առաջ գնալ օրակարգային մի քանի կետերով, օրինակ՝ Սիրիայի հարցում:
Դոնալդ Թրամփի թիմին Լավրովը «գործի մարդիկ» է անվանել, ովքեր ցանկանում են պայմանավորվելլ: Նրա կարծիքով՝ այս պահին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունն ազատ է գաղափարայնացվածությունից, որը բնորոշ էր Բարաք Օբամայի ղեկավարության ժամանակ: