Ամերիկացիները երկրորդ կյանք կտան լեգենդար «Hummer»-ին
«General Motors» ընկերությունը դադարեցրել էր «Hummer»-ի քաղաքացիական մոդիֆիկացիայի արտադրությունը դեռևս 2006 թվականին առավելապես էկոլոգիական չափանիշների հետ կապված դժվարությունների պատճառով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սակայն արդեն արդեն մոտակա ամիսներին «Hummer H1»-ը կվերածնվի, և կրկին «GM» ընկերության նախկին ղեկավարի անմիջական մասնակցությամբ:
Նախկին նախագահը՝ Բոբ Լուտցը, հայտնի դիզայներ Հենրիկ Ֆիքսերը և նրանց «VLF Automotive» ընկերությունը որոշել են միանալ «Humvee Export» անվամբ ձեռնարկությանը և մասնակցել «H1»-ի քաղաքացիական տարբերակի մասսայական արտադրության վերածնման գործին:
Բանն այն է, որ «Hummer» բրենդը դեռևս պատկանում է «GM» ընկերությանը: Դրա համար նոր մոդելը կկոչվի «Humvee С-Series»: