40-րոպեանոց զրույց. կայացել է Լավրովի և Թրամփի հանդիպումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է: Այս մասին հաղոդրդել է ռուսական նախարարությունը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես ընդգծել են արտգործնախարարությունում, Դոնալդ Թրամփի և Սերգեյ Լավրովի զրույցը տևել է 40 րոպե:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Դոնալդ Թրամփը Լավրովի հետ հանդիպումը որակել է որպես «շատ լավը»: Իսկ Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Թրամփը հաստատել է երկու երկրների միջև եղած խնդիրները լուծելու իր պատրաստակամությունը: