Մենք սերտ համագործակցելու ենք Թուրքիայի հետ. Պենտագոն
ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը Թուրքիայի հետ սերտ համագործակցություն է խոստացել՝ վերջինիս հարավային սահմանների անվտանգությանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
«Թուրքիայի հետ մենք սերտորեն համագործակցելու ենք այդ երկրի հարավային սահմանները պաշտպանելու հարցում: Դա Եվրոպայի հարավային սահմանն է»,- ասելէ Մեթիսը լրագրողներին:
Պենտագոնի ղեկավարի կարծիքով՝ ԱՄՆ-ն և Թուրքիան կարող են լուծել քրդական ջոկատներին զինելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման հետ կապված վիճելի հարցելը: