Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը համատեղ մանկական հագուստի հավաքածու են թողարկել
Ամերիկյան ռեփեր Կանյե Ուեսթը և հետուստաաստղ Քիմ Քարդաշյանը մանկական հագուստի համատեղ հավաքածու են թողարկել, որը անվանվել է «Kids Supply»: Հագուստի շարքը նվիրված է Կալաբասաս քաղաքին, որտեղ Քիմը անց է կացրել իր մանկությունը: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
«Ես և կինը բոլորովին տարբեր կերպ ենք նայում մանկական զգեստապահարանին և ընդհանուր առմամբ ոճին: Մեզ համար դժվար էր փոխզիջումների գնալ»,- նշել է Ուեսթը:
Հավաքածուի մեջ ներառվել են վերնազգեստներ, տաբատներ, զգեստներ, բոմբերներ և գլխի աքսեսուարներ: