Ադրբեջանի կողմից «հայկական հետախուզական ցանցի» բացահայտման նրբերանգները
Ադրբեջանի կողմից մի շարք քաղաքացիական անձանց և զինվորականների բացահայտման և ձերբակալման վերաբերյալ տեղեկությունը կարծես հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ։ Կարծում եմ, դրան պետք է անդրադառնալ դիտարկելով մի քանի հնարավոր հարթություններում։
Նախ, բացարձակ չեմ կասկածում մեր հետախուզության պրոֆեսիոնալիզմի և հնարավորությունների վրա։ Չմոռանանք, որ մեր հետախուզական դպրոցը տվել է այնպիսի համաշխարհային նշանակության գիգանտների, ինչպիսիք են՝ Դավիդյանը, Աղայանցը, Հովակիմյանը, տեր և տիկին Վարդանյանները և այլն։
Այդուհանդերձ, հակված եմ կարծելու, որ Ադրբեջանի բռնապետը կարող էր իր կողմից պլանավորված և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տապալված հերթական դիվերսիոն փորձը որակել, որպես պետական դավաճանություն։
Միաժամանակ, սա կարող է լինել հերթական մեծ պռովոկացիայի մի բաղկացուցիչ էլեմենտ, մանավանդ եթե այն դիտարկենք Ադրբեջանի կողմից տարածված Թարթառի ուղղությամբ՝ իբր թե հայկական զինված ուժերի կողմից նախապատրաստվող դիվերսիայի վերաբերյալ հաղորդագրության լույսի ներքո։
Սուրեն Սարգսյան. Ֆեյսբուք: