Թրամփը հեռացրել է ՀԴԲ-ի ղեկավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարամփը աշխատանքից հեռացրել է ՀԴԲ-ի տնօրենին: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը` հղում տալով Սպիտակ տան հայտարարությանը:
«Այսօր նախագահ Թրամփը տեղեկացրել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քամեին, որ նրա իրավասությունները ավարտված են և նա հեռացված է իր պարտականություններից»,- ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սպայսերի պաշտոնական հայտարարության մեջ:
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հեռացնում է Քամեին, քան որ վերջինս չի կարողանում արդյունավետ ղեկավարել գործակալությունը: