Այսօր Թրամփն ու Լավրովը կհանդիպեն. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 10-ին պաշտոնական հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Վաշինգթոնում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով Սպիտան տան հայտարարությանը:
Նշվում է, որ պաշտոնյաների հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով 10:30-ին և կանցկացվի Սպիտակ տան Օվալաձև սենյակում:
Ընդ որում ՝ Լավրովի և Թրամփի բանակցությունները լրագրողների համար փակ կլինեն: