Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում է
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին Հայաստանի պատվիրակ Արծվիկը, ով «Fly with me» երգը կատարեց 16-րդը, հաղթահարեց կիսաեզրափակչի փուլը՝ հայտնվելով եզրափակչում:
Արծվիկի ելույթը կիսաեզրափակչում կարող եք դիտել այստեղ:
Եզրափակիչ անցան 10 երկրներ: Արծվիկի անունը հնչեցրին 7-րդը:
Եզրափակիչ անցան նաև Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Բելգիան և Կիպրոսը, որ ներկայացուցիչը ազգությամբ հայ Հովիգն է:
Բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ ևս 17 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Սլովենիա, Լատվիա:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։