Քիմ Քարդաշյանը վարսերը վարդագույն է ներկել (լուսանկար)
Թվում է, թե այս գարնան թրենդը մազերի գունավորման հարցում չի կարողացել անտարբեր թողնել աստղերին: Այժմ վառ կերպարների սիրահար աստղերին է միացել նաև Քիմ Քարդաշյանը: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Երկրպագուները դեռևս փորձում են կռահել, արդյո՞ք իրականում Քիմը համարձակ քայլին է դիմել, թե պարզապես կեղծամ է օգտագործել: Ինքը՝ ինտրիգ ստեղծած Քիմ Քարդաշյանը, դեռևս նախընտրում է լռել ու չբացահայտել խաղաքարերը:
Նոր գունի վարսերով լուսանկարը հայտնվել է Քիմի «Snapchat»-ում: Կադրում 36-ամյա դիվան ներքնազգեստով է ներկայացել՝ ծածկվելով միայն շքեղ մուշտակով: Ամենաուշադիր բլոգերները կարողացել են տեսնել նրա սև մազարմատները և եզրակացրել են, որ նա իսկապես ներկել է վարսերը: