Թրամփին դատի են տվել Սիրիային հարվածներ հասցնելու համար
«Protect Democracy» կազմակերպությունը դիմել է դատարան, որպեսզի պարզի, թե ինչով է առաջնորդվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարությունը՝ որոշում ընդունելով Սիրիային թևավոր հրթիռներով հարվածելու մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «New York Times»-ին:
Կազմակերպության ղեկավարությունը, որում Օբամայի նախկին քարտուղարության իրավաբաններ են, մտադիր է դատարանի միջոցով Թրամփի քարտուղարությանը պարտավորեցնել բացահայտել, թե օրինական ինչ հիմքեր ունի այդ որոշումը՝ Շայրաթի ավիաբազայի վրա 2017 թվականի ապրիլի 6-ին թևավոր հրթիռներով հարվածելը:
Չնայած նրան, որ այդ որոշումը ողջունել են շատ դեմոկրատներ ու հանրապետականներ, նախագահի քարտուղարությունը չի ներկաացրել օրինական հիմքերն այդ քայլին դիմելու համար: