Տղամարդիկ հասունանում են 43 տարեկանում
"Nickelodeon UK" ընկերության կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ և տղամարդիկ, և կանայք համաձայն են այն հարցում, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները հասունանում են միայն 40 տարին լրանալուց հետո:
Ավելին 10 կանանցից 8-ը գտնում են, որ տղամարդիկ միշտ մանուկ են մնում:
Վեճերի ժամանակ լռությունը, պարզ սնունդ պատրաստելու անկարողությունը, միևնույն հումորներն և պատմությունները մի քանի անգամ վերապատմելը, համակարգչային խաղերով տարվելը նշվել էին որպես չհասունացման նշաններ:
"Nickelodeon UK"-ի ուսումնասիրությունները պարզել են նաև, որ կանայք ավելի շուտ են հասունանում' միջինը 32 տարեկան հասակում:
Բացի այդ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ իրենց համարում էին հասուն հարաբերություններ մեջ, իսկ 10 կանանցից 3-ը խոստովանել են, որ վերջ են դրել տղամարդու հետ հարաբերություններին' նրանց մանկական արարքներին այլևս չդիմանալով: