«Wikipedia»-ն դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան
«Wikipedia» համացանցային հանրագիտարանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ տեղի դատարանը մերժել է նրանց բողոքը՝ «Wikipedia»-ն երկրում արգելափակելու հարցով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Անկարայի դատարանը չեղարկել էր ոչ կոմերցիոն «Wikipedia» կազմակերպության բողոքը:
Թուրքիայի տարածքում «Wikipedia»-ի մուտքն արգելափակված է ապրիլի 29-ից: Տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանել է դա նրանով, որ այն «ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն դարձել է Թուրքիայի իմիջը միջազգային հարթակում սևացնելու մի մասը», մասնավորապես՝ հրաժարվում էին ջնջել տեքստերը «Անկարայի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած ինչ-որ կապերի մասին»: Եթե նյութերը ջնջվեն, ապա արգելափակումը կարող է չեղարկվել: