Մոսկվայում «Անմահների գունդը» ռեկորդ է սահմանել
«Անմահների գունդը» քայլերթը Մոսկվայում այս տարի ռեկորդ է սահմանել՝ հավաքելով ավելի քան 750 000 մարդու: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը-ն: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Գերատեսչության տվյալներով՝ մարդիկ շարունակում են միանալ քայլերթին: Նշվում է, որ 2016 թվականին Մոսկվայում ակցիային ներկա էին 700 000 քաղաքացիներ:
Ինչպես հաղորդել է «ТАСС» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ մասնակցել է «Անմահների գունդը» քայլերթին: Պետության ղեկավարը մասնակիցներին է միացել Կարմիր հրապարակում և նրանց հետ քայլել է: Նրա կողոքով քայլել են դերասաններ Վասիլի Լանովոյն ու Միխայիլ Նոժկինը: