Ռուսական ավտոշուկայի մայիսյան նորույթները
Մայիս ամսին ռուսական շուկայում կհայտնվի հայտնի արտասահմանյան բրենդի կատարելագործված կաբրիոլետի վերափոխված մոդելը: Չնայած նրան, որ «Mini Cabrio Cooper S»-ը ցուցադրել են դեռևս 2015 թվականին, այն ռուսական շուկա է հասնում միայն այժմ: Այս մասին գրում է Car.ru-ն:
Այս ամիս Ռուսաստան կհասնի նաև «Brilliance V5»-ը՝ էքստերիերում կատարված ոչ մեծ փոփոխություններով:
Հատուկ ռուսական ավտոշուկայի համար թողարկվել է «Nissan Terrano 2017»-ի նոր տարբերակը՝ թարմ սրահով, աուդիոհամակարգը կառավարող ստեղներով և մի շարք այլ գայթակղիչ հնարավորություններով:
Ռուսական շուկայի բեսթսելլերը «Hyundai Creta»-ն է՝ 1.6-լիտրանոց շարժիչով:
«Toyota Camry» սեդանի ռուսական արտադրությունն առաջարկում է նոր տարբերակ:
Ամենաներկայանալի մեքենաներից է «Bentley Bentayga Diesel»-ը, սակայն այն Ռուսաստան կհասնի միայն աշնանը: