Լեզվի տեսչությունը ոչ թե պետք է լուծարել որպես ավելորդություն, այլ հակառակը
Եթե հայոց լեզուն ՀՀ պետական, պաշտոնական լեզուն է, ապա ըստ օրենքի պետական լեզուն անտեր, ինքնահոսի և անվերահսկելի թողնել չի կարելի: Լեզվի տեսչությունը ոչ թե որպես ավելորդություն լուծարել է պետք, այլ հակառակը. նրան օրենքի ուժով էլ ավելի մեծ լիազորություններ է պետք տալ:
Տեսչությունը այն պետական մարմինն է, որը պիտի հետևի պետական լեզվի մասին ՀՀ օրենքի կիրառումը, կոնկրետ գործուն միջոցներ ձեռնարկի այդ օրենքի ցանկացած խախտումների դեմ, ընդ որում՝ վերից վար. պետական բարձրագույն մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության ժամանակ, ՀՀ ազգային ժողովի ընդունած օրենքներից,ՀՀ հրամանագրերից ու կարգադրություններից մինչև փողոցային գովազդն ու հայտարարությունները:
Լեզվի տեսչությունը իրավունք պիտի ունենա պատժելու և տուգանելու իրավախախտողներին: Լեզվի տեսչությունը պետք է վերահսկի լեզվի զարգացմանն ու նորմավորմանը, տերմինաբանությանը:
Սամվել Պողոսյան. ֆեյսբուք