ՌԴ նախագահը ասել է` ինչ կլիներ, եթե Ռուսաստանը պարտվեր պատերազմում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հաթանակին նվիրված ընդունելության ժամանակ ասել է, որ եթե Ռուսաստանը պարտվեր Երկրորդ համաշխարհային պատերազմում, ապա դա ծանր հետևանքներ կունենար ռուս ժողովրդի համար: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Փաստն այն է, որ եթե մեր երկիրը ապրեր այդ ողբերգությունը, և մենք պարտվեինք, մեզ ավելի վատ ճակատագիր էր սպասվում, քան Եվրոպայի ստրկացված պետություն լինելը: Դա ոչ միայն գոյության հարց է, դա մեր ժողովրդի էթնիկ խմբի գոյության հարցն է»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի առաջնորդը հայտնել է, որ դեռևս պահպանվում են տեղեկություններ արխիվում ՝ «փաստաթղթեր նացիստական կուսակցության և ֆաշիստական պետության» :
Իր ելույթ վերջում Պուտինը շնորհակալություն հայտնեց Երկրորդ համաշխարհային պատրեզմի վետերաններին և հորդորեց միշտ հիշեց նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին զոհասեղանին հանուն հաղթանակի: