Օդեսայում բախումների ընթացքում 9 մարդ է ձերբակալվել
Օդեսայի Փառքի արահետում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում կալանավորվել է 9 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «BBC»-ին:
Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել «Անմահ գունդ» երթի ժամանակ:
Երթի մասնակիցներին ուղեկցել են ոստիկանական հատուկ ուժերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևում զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկաններ են վիրավորվել: