Երեքամյա տղային առևանգողները իրենց արարքը բացատրել են երեխային դաստիարակելու ցանկությամբ
Ռուսաստանի Ռոստովի մարզում երեքամյա տղաին առևանգողները ամուսնական զույգ են պարզվել: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Վկաների հայտնած տեղեկությունների համաձայն՝ տղամարդը և կինը 48 տարեկան են. նրանք ապրում են Վոլգոգրադի մարզում:
«Կասկածյալների կարգավիճակում հարցաքննության ենթարկվելուց հետո նրանք պարզաբանել են, որ 2017թ. մայիսի 7-ին եկել են Մորոզովսկ, որպեսզի մթերքներ գնեն շուկայից: Տղային տեսնելով՝ նրանց որոշել փախցնել երեխային և դաստիարակել»,- հայտնել են քննչական կոմիտեից: