Գերմանիան առաջին անգամ քաղաքական ապաստան է տվել թուրք զինվորականների
Գերմանիայի Դաշնային հանրապետությունը առաջին անգամ քաղաքական ապաստան է տվել մի քանի թուրք զինվորականների և նրանց ընտանիքներին: Այսն մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Այս որոշումը Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը կայացրել է երեկ՝ մայիսի 8-ին:
«WDR» և «NDR» հեռուստաընկերությունները, ինչպես նաև Մյունխենի «Süddeutsche Zeitung» թերթը հրապարակել են առաջին հարցումների պատասխանները Թուրքիայում քաղաքացիներին դիվանագիտական անձնագրեր տրամադրելու մասին:
Ինչպես նշել է «AFP»-ն, Թուրքիայի քաղաքացիներին դիվանագիտական անձնագրեր տրամադրելը կարող է բարդացնել արդեն իսկ լարված հարաբերությունները Բեռլինի և Անկարայի միջև: