Իրանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մի քանի տասնյակի
Ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «SBS»-ին:
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 7 մարդու մարմին: Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ինքնությունը պարզելու և մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ տեղական իշխանությունների, հնարավոր է, որ արգելափակման մեջ հայտնվածներ լինեն:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, Իրանի հյուսիսում գտնվող ածխի հանքում: