Չկա, չի եղել և չի լինի մի ուժ, որը կկարողանա հաղթել մեր ժողովրդին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթականի օրվա կապակցությամբ երկույթ է ունեցել Կարմիր հրապարակում: Նախագահը հայտարարել է , որ աշխարհում չկա մի ուժ, որը կկարողանա հաղթել երկրին: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
«Չկա, չի եղել և չի լինի մի ուժ, որը կկարողանա հաղթել մեր ժողովրդին», հայտարարել է Պուտինը Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ: Նրա խոսքերով ՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստները Սովետական միությանը հասցրել են ամենահզոր հարվածները, սակայն ժողովուրդը պաշտպանել է իր հայրենի հողը:
«Մեր ժողովուրդը կանգուն է մնացել մինչև մահ՝ պաշտպանելով հայրենի հողը և թվում է կատարել է անհնարինը. ետ է պտտել Երկրորդ համաշխարհայինի արյունոտ անիվը, դուրս շպրտել թշնամուն, երբ վերջինս համարձակվել է խուժել մեր հող, վերջ է դրել նրա վայրագություններին»,- նշել է Պուտինը: