Համացանցում ծաղրել են Թրամփին և նրա ոսկեգույն զուգարանակոնքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները նոր ինտերնետ ֆլեշմոբ են կազմակերպել. նրանք հրապարակում են ոսկեգույն զուգարանակոնքով լուսանկարներ, որոնցով Թրամփը հասցրել է «հայտնի դառնալ»: Զուգարանակոնքի վրա գրված է լինում «Վերցրու Թրամփին» գրույթյունը: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Այդ լուսանկարներով համացանցի օգտատերերը հերթական անգամ իրենց բողոքն են արտահայտել նոր նախագահի վարած քաղաքականության դեմ:
Հայտնի է, որ 2011թ. օգոստոսին Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր նոր՝ 100 միլիոն դոլար արժեցող անվանական Բոինգ-757 ինքնաթիռը: Օդային փոխադրամիջոցի արտաքնոցը շատ թանկարժեք էր և լուրեր էին պտտվում, որ զուգարանակոնքը ամբողջությամբ ոսկուց է: