Երկրորդ աշխարհամարտը մեզ համար քաղաքացիական պատերազմ էր, այլ ոչ թե հայրենական
Տարբեր գնահատականներով երկրորդ համաշխարային պատերազմին մասնակցել է մինչև 600,000 հայազգի ներկայացուցիչ, որոնցից մինչև 80,000 հազարը Գերմանական ճամբարների կողմից: Ընդ որում, կա բավականին մեծ հավանականություն, որ Ղրիմի և Կերչի մարտերի ժամանակ հայերը առերեսվել են:
Ընդ որում, ինչքանով իմ պապերն էին վստահ, որ կռվում են սուրբ նպատակի համար, այդքանով էլ հակառակ կողմում գտնվող հայերն էին վստահ, որ կռվում են Հայաստանը զավթած ռուսական բանակի դեմ:
Անշուշտ կան հիմքեր պնդելու, որ այդ պատերազմը ուներ պոտենցիալ Հայաստանի տարածքով էլ անցնելու: Շատերն են վստահ, որ Ստալինգրադի անկման պարագայում Թուրքիան կարող էր ցանկանալ Կովկասի իր բաժինը վերցնել և կսկսեր Հայաստանից: Ես նույնպես կարծում եմ, որ սա, ի թիվս բազմաթիվ սցենարների, հավանական սցենար էր, բայց այնուամենայնիվ չիրականացավ:
Բարեբախտաբար երկրորդ համաշխարային պատերազմը մեզ համար հայրենական չդարձավ, այնուամենայնիվ, դրանից մեր պատմության այդ սև էջը ավելի պայծառ չի թվում: Դա մի մղձավանջ էր, երբ հայերը իրար դեմ էին պատերազմում, իրենց համոզմունքներից ելնելով, և քանի որ ԽՍՀՄ-ը Գերմանական կողմում կռվող նույնիսկ սփյուռքահայերին համարում էր դավաճան, նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ դա մեզ համար քաղաքացիական պատերազմ էր, ոչ թե՝ հայրենական:
Էդ որ ասում ենք՝ բոլոր խնդիրները սկսում է կրթությունից, դպրոցից... կրթությունը սա է: Երբ երեխային տալիս ես բոլոր փաստերը և սովորեցնում ինքնուրույն, օբյեկտիվ դատողություն անել: Երկրորդ համաշխարայինին վերաբերվող մեկ օբյեկտիվ դաս դպրոցում և մեր հասարակությունը կկարողանա հասուն տարիքում ավելի հստակ պատկերացնել, թե ով է հերոս, ով է ահաբեկիչ, ով է հանցագործ, ով է քաղաքացի.... և թե ինչպես է պետք հերթ կանգնել:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: