Ֆրանսիայի իշխանությունները «կմաքրեն» Փարիզի փախստականների ճամբարը
Ֆրանսիայի իշխանությունները աշխատում են Փարիզի փախստականների ճամբարի «մաքրման» աշխատանքներով: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում տալով երկրի ոստիկանությանը:
Պորտ դե լա Շապել թաղամասում տեղի ունեցող գործողություններին մասնակցում են մոտ 350 ոստիականական ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ճամբարում հանգրվանել են հազարավոր փախստականներ, գլխավորապես՝ ներգաղթյալներ Աֆրիկայից և Աֆղանստանից:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին ֆրանսիական Կալե քաղաքում բախում էր տեղի ունեցել անօրինական ներգաղթյալների միջև: