91-ամյա Եղիսաբեթ թագուհին՝ շքեղ «Jaguar X-Type»-ի ղեկին
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը, ով վերջերս նշեց իր 91-ամյակը, դատելով ամեն ինչից՝ աշխույժ կյանքով է ապրում և իրեն չի զրկում թվացյալ երիտասարդական զվարճանքներից: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը՝ հղում տալով «The Daily Mail»-ին:
Այսպես, Ձերդ Գերազանցությանը նկատել և լուսանկարել են շքեղ ծովագույն «Jaguar X-Type»-ի ղեկին: Թագուհին ղեկավարել է ավտոմեքենան՝ ուղևորվելով կիրակնօրյա ծառայության:
Սակայն ուղևորի պաշտոնական դերը չի ստանձնել թագուհու ամուսինը՝ 96-ամյա արքայազն Ֆիլիպպը, ով հայտնել է պետական գործերից մոտ ժամանակներս հեռանալու մասին: Եղիսաբեթ թագուհու կողքին երիտասարդ թիկնապահն է նստած եղել: