Հակա-Մելանյա Թրամփը. Բրիջիտ Մակրոնին համեմատել են ԱՄՆ առաջին տիկնոջ հետ
Ֆրանսիայի նորընտիր նախագահի կինը չի պատրաստվում մի կողմ քաշվել քաղաքականությունից: «Daily Beast»-ը հոդված է հրապարակել, որում 64-ամյա Բրիջիտ Մակրոնին անվանել են հակա-Մելանյա Թրամփ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երկու առաջին տիկինների մոտ էլ տարիքային մեծ տարբերություն կա ամուսինների հետ, սակայն միայն Մակրոնի դեպքն է հանրության շրջանում զարմանք առաջացնում, քանի որ Բրիջիտը 25 տարով մեծ է նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնից, իսկ Մելանյան Դոնալդ Թրամփից երիտասարդ է 24 տարով:
Ֆրանսիայի նորընտիր նախագահն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է դեռևս 15 տարեկանում, երբ նա գրականություն և լատիներեն էր դասավանդում Մակրոնին դպրոցում: Չնայած այս ամենին՝ 17 տարեկանում Էմանուելը խոստացավ նրան, որ կհանի նրա սրտին, և հասավ իր նպատակին 2007 թվականին:
Մելանյայի և Բրիջիտի կարևոր տարբերությունը ամուսինների վերաբերմունքն է իրենց կանանց հանդեպ, և այն, թե ինչ դեր են նրաք խաղում քաղաքականության մեջ: Մելանյա Թրամփը հաճախ երկրորդ պլանում է հայտնվում, իսկ Բրիջիտը չի պատրաստվում այդպես վարվել: