Ջամալային արգելել են հայտնվել «Եվրատեսիլ»-ի կարմիր գորգին
Երգչուհի Ջամալային, ով հաղթել էր «Եվրատեսիլ-2016»-ում, չեն թույլատրել հայտնվել կարմիր գորգին Կիևում երգի մրցույթի բացման արարողությանը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջում հայտնել է երգչուհու PR-տնօրեն Դենիս Կոզլովսկին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ կազմակերպիչները դա բացատրել են միջոցառման կանոնակարգով: Նա նաև հաղորդել է, որ ինչ-որ գործակալություն «Եվրատեսիլ»-ի բացման գիշերը Ջամալային առաջարկել է ժամանել միջոցառմանն ուղղաթիռով «հանուն Ուկրաինայի իմիջի»: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ «Կիևի օդով թռչելու ոչ մի թույլտվություն չի տրվել և պատասխանատու ծառայություններից ոչ մեկն իրազեկված չէ այդ մասին»:
«Իհարկե, միջոցառմանը մենք գնացինք մեքենայով, 20 րոպե մեզ չէին թույլատրում, նայում էին մեզ, ներողություն խնդրում, սակայն բաց թողնել չէին կարող»,- նշել է Կոզլովսկին՝ գանգատվելով տոնի վատ կազմակերպվածությունից: