Մերկելը Պորոշենկոյի հետ քննարկել է իր և Պուտինի բանակցությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսային զրույցներ են ունեցել: Այս մասին հաղորդել է ուկրաինացի առաջնորդի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դաշնային կանցլերն Ուկրաինայի նախագահին տեղեկացրել է Ռուսաստանում մայիսի 2-ին իր բանակցությունների արդյունքների մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Անգելա Մերկելն ու Պյոտր Պորոշենկոն քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը և Մինսկի համաձայնագրերը:
Նաև առաջնորդները հարգել են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը: Ընդգծվում է, որ Մերկելը նշել է նացիզմի դեմ պայքարում ուկրաինացիների ունեցած դերը:
Վլադիմիր Պուտինի հետ Մերկելի բանակցությունները տեղի էին ունեցել Սոչիում մայիսի 2-ին: