Թրամփը խորհուրդ չի տալիս սպորտով զբաղվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սպորտը նպաստում է վաղաժամ մահվանը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին: Միաժամանակ հենց Թրամփի ֆիզիկական պատրաստվածության և հոգեկան առողջության մասին տեղեկությունները շատ քիչ են:
Հայտնի է, որ նա 107 կիլոգրամ է կշռել, ինչը ճարպակալում չի համարվում, և քնում է օրական 3-4 ժամ: Նաև նա սիրում է գոլֆ խաղալ և ատում է ֆիզիկական վարժությունները: Ամերիկյացի նախագահի խոսքով՝ մարդիկ մարտկոցների պես են: Նրանք լի են էներգիայով, և նրանք չպետք է հույս դնեն ֆիզիկական վարժությունների վրա:
Նաև Թրամփը վստահ է, որ լսարանի առջև խոսքը կանգնած ասելն արդեն շատ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է:
Երբ նա իմացել է, որ իր խաղատներից մեկի թոփ-մենեջեր Ջոն Օ՛Դոննելը մարզվում էր, նա վստահեցրել է աշխատակցին, որ նա երիտասարդ հասակում կմահանա: