Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ կկառուցի
Թուրքիան մտադիր է պատ կառուցել Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet Daily News»-ին:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ պատի կառուցումը թուրք-իրանական սահմանին նախատեստված է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ միջոցառումների շրջանակում:
«Քրդերը ճամբարներ ունեն Իրանում՝ թուրքական սահմանի մոտ: Այդ ճամբարներում հաշվվում է շուրջ 800-1000 Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչ: Նրանք գալիս են Թուրքիա, հարձակումներ իրագործում և հեռանում»,- նշել է պաշտոնյան:
Սահմանի երկայնքով նաև կիրականացվի շուրջօրյա տեսանկարահանում:
Ավելի վաղ Թուրքիան սիրիական սահմանի մոտ էր պատ կառուցել: