Լավրովը մայիսի 9-ին կժամանի ԱՄՆ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նշվում է, որ մայիսի 9-ին Լավրովը բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնի հետ, որի ընթացքում նրանք նաև կզրուցեն միջազգային հիմնական խնդիրների և երկկողմ հարաբերություններում առկա ընթացիկ հարցերի շուրջ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ֆինլանդիա և Ալյասկա: