Էստոնիայում լրտեսության համար ՌԴ քաղաքացին 5 տարով դատապարտվել է
Տալլինի դատարանը որոշում է կայացրել ՌԴ քաղաքացի Արտյոմ Զինչենկոյին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Զինչենկոն Էստոնիայում է բնակվում 2013 թ-ից և ունի կացության թույլտվություն: Նա այժմ 30 տարեկան է:
«Ըստ մեղադրական եզրակացության նա 2009 թ-ից մինչև 2013թ-ի տեղեկությունները հավաքագրել է Էստոնիայի մասին և ակտիվորեն փոխանցել Ռուսաստանում գտնվող իր գործընկերոջը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նրա հիմնական նպատակն է եղել Էստոնիայի անվտանգության թուլացումը: