Լե Պենի հայրը նշել է դստեր պարտության պատճառը
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հայրը հայտնել է, որ հիասթափված է ընտրությունների արդյունքներից: Նա դրանք անվանել է «ձախողում»: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Կարծում եմ, որ Մարինի պարտության պատճառը նրա դիրքորոշումն էր Եվրոպայի հանդեպ»,- նշել է քաղաքական գործիչը: Նրա խոսքերը մեջբերել է «Le Figaro»-ն:
Դրա հետ մեկտեղ դստեր պարտության հարցում նա մեղադրել է «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Ֆլորիանա Ֆիլիպպոյին:
«Պարոն Ֆիլիպպոն Մարինի պարտության գլխավոր պատասխանատուներից մեկն է: Այսօրվա ձախողումից հետո ավելի լավ է նա լուռ մնա»,- ասել է Ժան-Մարի Լե Պենը «RTL» ռադիոկայանի եթերում: