Քիմ Քարդաշյանն այլևս ոչ մեկին չի հավատում
Չնայած նրան, որ Քիմ Քարդաշյանի վրա հարձակման դեպքից անցել է արդեն կես տարի, աստղը դեռևս այդ պատահարի մասին խոսում է դողացող ձայնով: Այս մասին գրում է Starslife.ru-ն
Քարդաշյանը խոստովանում է, որ ինքը երբեք չի վերականգնի իր նախկին կյանքը և հավատը մարդկանց հանդեպ. չէ՞ որ վարկածներից մեկն էլ այն է, որ այն մասին, որ Քիմը թանկարժեք զարդեր էր տարել իր հետ Փարիզ, հանցագործներին հաղորդել է Քիմի մտերիմներից մեկը:
«Իմ կյանքը բաժանվել է «մինչև» հարձակումը և հարձակումից «հետո»: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու ֆրանսիական ոստիկանության գործողություններն այդպես էլ ոչ մի արդյունք չտվեցին: Ես արդեն դադարել եմ հույս փայփայել, որ մեղավորներին կգտնեն, հատկապես այսքան ժամանակ անց»,- ասել է վերջերս Քիմ Քարդաշյանը: