Առաջին տվյալները՝ Ֆրանսիայի ՆԳՆ-ից. Մակրոնն առաջ է անցնում Լե Պենից
«Առա՛ջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնն առաջ է անցնում «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Այսպիսի տվյալներ է հրապարակել երկրի ՆԳՆ-ն: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
4.1 միլիոն ձայներ հաշվելուց հետո՝ 12.2%-ը, Մակրոնը հավաքել է 60.16 տոկոս, Լե Պենը՝ 39.81%: Նշվում է, որ 359 000 դատարկ քվեաթերթիկներ կան, ևս 160 000-ն անվավեր են, քանի որ դրանք փչացրել են:
Մակրոնի կողմնակիցները սկսել են նշել նրա հաղթականը Լուվրի մոտ: Հրապարակում բեմ է տեղադրված, որի շուրջ հավաքվել են հազարավոր մարդիկ: Նրանք սպասում են Մակրոնի ելույթին: